ԱՄՆ-ի Ջորջիա նահանգնի բնակիչ Ստեֆանի Ջագերսը հայտարարել է ամուսնուն՝ Մայքլին, որ պետք է հիվանդանոց գնա, քանի որ որովայնի շրջանում ցավեր ունի երիկամներում քարերի պատճառով։ Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, Սթոքբրիջի հիվանդանոցի բժիշկներն առաջին հերթին հետաքրքվել են կնոջից հղիության հավանականության մասին։

Ի վերջո բժիշկները որոշում են կայացրել ուլտրաձայնային հետազոտություն անցկացնել, որը ցույց է տվել, որ կինը 38 շաբաթական հղի է և մի քանի րոպե հետո կնոջը տեղափոխել են ծնարան։

«Բառեր չկան բացատրելու՝ ինչ ես զգում, երբ քեզ ասում են, որ 30 րոպե հետո հայր ես դառնալու։ Մենք չէինք հավատում, որ դա ճիշտ է, մինչև չլսեցինք երեխայի սրտխփոցը»,-ասել է Մայքլը։

Զույգը բացի նորածին Շոնից ունի ևս երեք երեխա։ Մայքլի խոսքով՝ վերջին ծննդաբերությունից հետո բժիշկներն ասել էին, որ Ստեֆանին դժվար թե կրկին հղիանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել