ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը վարկաբեկում է ԱՄՆ-ին տասնամյակներ շարունակ։ Նման հայտարարությամբ է կիրակի հանդես եկել նրա մրցակից, դեմոկրատ Հիլարի Քլինթոնը Շառլոտ քաղաքում Հյուսիսային Կարոլինայի համալսարանում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ։ Այս մասին հայտնում է New York Times-ը։

«Դոնալդը վարկաբեկում է Ամերիկան շատ տասնամյակներ։ Դա սկսվել է ո՛չ ինձնով, ո՛չ էլ նախագահ Օբամայով։ Դեռևս 1987 թվականին նա 100 հազար դոլար է ծախսել The New York Times-ում գովազդի վրա՝ այդ ժամանակվա նախագահ Ռեյգանին քննադատելու նպատակով»։

Նախկին պետքարտուղարը կարծում է, որ իր մրցակիցը «պարզապես սիրում է քննադատել և վիրավորել»։ Քլինթոնը կրկին քննադատել է գործարարի դժկամությունը՝ իր հաղթանակի դեպքում ճանաչելու ընտրությունների արդյունքները։ Նա դա անվանել է «անմիջական սպառնալիք ժողովրդավարությանը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել