Image result for կարեն կարապետյանՎարչապետին իր պաշտոնավարման առաջին շաբաթների ընթացքում դեռևս հաջողվում է անել այն, ինչի համար նա կոչված է՝ զբաղեցնել հասարակության միտքը, սոցցանցային քննարկումները իր, այսպես կոչված, էքստրաօրդինար հայտարարություններով։
Սա հիանալի ձև է ցույց տալու համար, որ ինչ-որ բան է արվում, ինչ-որ քննարկումներ են գնում, սա հիանալի ձև է առանց գործողությունների պլան ունենալու ստեղծել աշխատող վարչապետի կերպար։ Իրականում ոչ մի ծրագիր չկա, կա միայն այդ գոյություն չունեցող ծրագրի PR-ը։
Ցավոք, իշանության «Կարեն Կարապետյան» օպերացիան ստացված է, այս մարդը հաջորդ վեց ամիսների ընթացքում կշարունակի նույն գործալաոճը նույնանման հայտարարություններով, օրինակ այն, որ այսուհետ մենք բոլորս ցանկության դեպքում կարող ենք ներկրող դառնալ, կամ որ խաղի հավասար կանոններ են լինելու։ Մամուլն էլ կգրի դրա մասին, մի քանի փորձագետի կհարցնեն՝ իրատեսական է արդյոք վարչապետի այս կամ այն հայտարությունը, և այսպես չենք էլ զգա՝ ինչպես թռավ 6 ամիսը, իսկ ժողովուրդը այդպես էլ մնաց իր կոտրված տաշտակի առջև։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել