Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը դեմ է հանդես եկել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանմանը՝ Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ տիրող իրադրության պատճառով։ Նա կարծում է, որ դա կբարդացնի տարածաշրջանում մարդասիրական աղետի հանգուցալուծումը։

«Սիրիայում մարդասիրական աղետի դեմ պատժամիջոցներն արդյունավետ չեն, քանի որ պատժամիջոցներն ունեն չափազանց ուշացած ազդեցություն և չեն կարող ստեղծել մարդասիրական միջանցք, հակառակը՝ կարող են փակել բանակցությունները, որոնք մեզ անհրաժեշտ են»,-հայտարարել է Շտայնմայերը ARD հեռուստաալիքի հետ հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Սիրիայում պետք է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ կարող է արվել խաղաղ բնակիչների համար, հատկապես Հալեպում։ Մասնավորապես, քաղաքական գործիչը մի քանի անգամ հիշատակել է մարդասիրական միջանցքներ ստեղծելու և տևական ժամանակով հրադադարի ռեժիմ սահմանելու անհրաժեշտության մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել