Image result for հերմինե նաղդալյանՀերմինե Նաղդալյանն առաջարկել է նորանշանակ վարչապետին բարձրացնել պատգամավորների աշխատավարձը։ Անկեղծ չեմ հասկանում՝ այս կին օլիգարխի ինչին է պետք, ասենք, մի 50 000-100 000 դրամ ավելի փող, երբ ինքը ունի բազմաթիվ բիզնեսներ, շահում է ճանապարհաշինության բոլոր տենդերները և պետական բյուջեի միջոցները փոշիացնելու ավելի արդյունավետ բոլոր ճանապարհներին տիրապետում։ Եվ ամենակարևորը, այդ փողը ԱԺ-ում նստած պատգամավորների 80 տոկոսի ինչի՞ն է պետք, երբ մեծ մասն օլիգարխ է և վերջին 5-6 տարիների ընթացքում հաջողել է մի քանի միլիարդ դրամ ապօրինաբար դուրս բերել երկրից, իսկ մյուսն էլ իրենց կուսակցական հովանավորների միջոցով լրացնում են ցածր աշխատավարձի բացը։
Բայց ամենակարևորը՝ մի՞թե տիկին նաղդալյանը կարծում է, թե պատգամավորներն այնքան լավ են աշխատում, որ արժանի են աշխատավարձի բարձրացման։
Առհասարակ, Նաղդալյանը երկու դրդապատճառ կարող էր ունենալ իր հերթական անհեթեթ առաջարկությունը բարձրաձայնելու համար՝ ա. կամ շատ ագահ է, և ուզում է, որքան կարող է, գումար պոկել, բ. կարծում է, որ լավ աշխատող պատգամավորներ են նստած խորհրդարանում։
Երկու դեպքում էլ վայ մեզ, վայ մեզ, որ գլխի մեջ այսպիսի մտքեր տեղավորող ԱԺ փոխնախագահ ունենք։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել