Image result for estatua de donald trump desnudoԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի մերկ արձանը, որը կանգնեցվել էր օգոստոսի 18-ին Լոս Անջելեսում և ավելի ուշ ապամոնտաժվել իշխանությունների կողմից, վաճառվել է 21.8 հազար դոլարով Julien’s Auctions աճուրդի տան կողմից։ Այս մասին ասվում է աճուրդի տան թվիթերյան պաշտոնական էջում։

Գնորդի անունը չի հաղորդվում։ Լոտի մեկնարկային գինը կազմել է 10-20 հազար դոլար։

Լոս Անջելեսից բացի, Թրամփի արձաններ էին կանգնեցվել նաև Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Քլիվլենդում և Սիեթլում։

Image result for estatua de donald trump desnudo

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել