Image result for страшные клоуны на улицахԾաղրածուի դիմակներով մարդիկ՝ դանակներով ու մահակներով զինված հարձակվում են Գերմանիայի քաղաքացիների վրա։ Միայն այս հանգստյան օրերին երկրի տարբեր քաղաքներում նման հարձակումներից մի քանի մարդիկ են տուժել։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը։

Դույսբուրգում ծաղրածուն երկաթե մահակով հարվածել է 30-ամյա տղամարդու, ով փորձել է դադարեցնել երեխաներին ահաբեկելու նրա փորձերը։ Քյոլնում մի քանի ծաղրածուներ 27-ամյա տղամարդուն դանակով վնասվածքներ են հասցրել։ Աախենում ծաղրածուն հանկարծակի դուրս է թռել թփերի միջից ու այնպես վախեցրել հեծանվորդին, որ նա ընկել է հեծանիվից ու վնասվածքներ ստացել։

Ծաղրածուների հարձակումներ են գրանցվել նաև Բեռլինում, Մյունստերում, Ռոստոկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել