Ինչպես պնդում են գիտնականները, համբույրը ռեֆլեքս է: Այդ պատճառով համբուրվել կարելի է սովորել:

Կամ չսովորել: Աշխարհում շատ ազգեր կան, որոնք համբուրվել չգիտեն:

Ձեզ ենք ներկայացնում է այն ազգերին, որոնք չեն համբուրվում:

Image result for приветствия в разных странах

10-րդ տեղ։ Բանգլադեշի արևելյան բարձունքներում ապրող ցեղերը համբուրել հասկացությունը չունեն, փոխարենը մարդիկ իրար հոտոտում են:

9-րդ տեղ։ Ինչպես հայտնի է դարձել Կուկայի ցուցակից, Նոր Զելանդիայի բնիկները հանդիպման ժամանակ իրար ծածկում են ծածկոցով կամ իրար են քսում քթերը՝ ուժեղ օդ ներքաշելով:

8-րդ տեղ։ Սանտա-Մարիա կղզու բնիկները հանդիպման ժամանակ հոտոտում են միմյանց կամ կրկին քթերն իրար են քսում:

7-րդ տեղ։ Պապուասները, թասմանները և Ֆիլիպինների Ֆուգա կղզու բնակիչները, իրար ողջունելով, միշտ քթի մոտ կամ գլխավերևում ինչ-որ հաճելի բույրով առարկա են պահում:

6-րդ տեղ։ Սոկոտրա կղզում միմյանց ողջունելիս ուսերն են համբուրում:

5-րդ տեղ։ Տոնգա կղզում ընկերոջ հետ հանդիպման ժամանակ վերցնում են դիմացինի ձեռքը և ուժեղ քսում իրենց քթին ու բերանին:

4-րդ տեղ։ Թագավորական կղզիներում հանդիպելիս մարդիկ նույնպես քթերն իրար են քսում:

3-րդ տեղ։ Բրիմաներեն ողջունելը nomtschi է կոչվում, որը նշանակում է «հոտ քաշել»:

2-րդ տեղ։ Չինացիներն իրար ողջունում են քթերի կամ այտերի հպումով:

1-ին տեղ։ Ժամանակակից Ճապոնիայում ընդունված չէ ականատեսների մոտ համբուրվելը: Հենց այդ պատճառով էլ ճապոնական ֆիլմերում երբեք համբույր չկա: Ճապոնական տարբերակով համբույրի ժամանակ մարդիկ իրարից հեռու են կանգնում, բերանն առանց բացելու շրթունքներով դիպչում են իրար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել