Ճապոնիայում 72-ամյա մահապարտ թոշակառուն պայթյուններ է իրականացրել։ Երկու պայթյուն է որոտացել Ուցունոմիա քաղաքի այգում։ Թոշակառուն հանդիսանում է Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի նախկին ծառայակից։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Առաջին պայթյունի հետևանքով մահապարտ տղամարդը զոհվել է, ևս 3 անձիք վիրավորվել են, նրանցից մեկը 14-ամյա դպրոցական է։

Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել այգու մոտ գտնվող ավտոկայանատեղիում, որտեղ պայթել է թոշակառուի ավտոմեքենան։ Հարակից կայանված մեքենա է վառվել։

Ոստիկանությունը հայտնել է, որ գտել է մահացածի կողմից թողնված գրություն, սակայն մանրամասներ չի ներկայացրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել