Այս տարի Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայում ավստրալացի լողորդ Մակ Հորթոնը ոսկե մեդալ վաստակեց՝ 400-մետրանոց տարածությունը ազատ ոճի մեջ հաղթահարելով:

Սոցցանցերից մեկի իր էջում Մակը տեղադրեց լուսանկար, որտեղ երևում էր խալը հեռացնելուց հետո երևացող վիրակապը:

Լուսանկարին կից գրառման մեջ մարզիկը պատմել է, որ իր կյանքը բառացիորեն փրկել է ուշադիր երկրպագուն:

Պարզվում է, որ Ավստրալիայի օլիմպիական կոմիտեի էլ. փոստին նամակ էր եկել, որտեղ երկրպագուն խնդրել էր ստուգել Մակի կրծքի խալը:

Լուսանկարներում նա նկատել էր, որ Հորթոնի խալերից մեկը մգացել է ու փոխել ձևը:

Հետազոտությունից հետո պարզվել էր, որ մարզիկն իսկապես մելանոմա է ունեցել, որը ժամանակին հեռացվել է:

Ներկայում մարզիկը լավ է և մոտ ապագայում նորից կսկսի մարզումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել