1323184958_pojarՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հոկտեմբերի 22-ին, ժամը 21.23-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի մոտակայքում այրվում է «ՎԱԶ 21-015» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոյեմբերյան-Ոսկեպար ավտոճանապարհի 20-րդ կմ-ին:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.14-ին, մարվել՝ 22.21-ին:

Այրվել է «ՎԱԶ 21-015» մակնիշի 34 US 947 պ/հ ավտոմեքենան (սեփականատեր՝ 1965 թ. ծնված Ի. Ա.)` ամբողջությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել