djmzprqz-580Ռուսաստանը սրում է քաղաքացիական պատերազմը և հումանիտար ճգնաժամը Սիրիայում: Ռուսական կողմի հայտարարությունները, թե ինքը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, իրականությանը չեն համապատասխանում: DW-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը:

Պենտագոնի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանը մեղավոր է սիրիական ճգնաժամի սրման համար, ՌԴ-ն միջամտել է սիրիական ճգնաժամին՝ պնդելով, որ մտադիր է պայքարել ԴԱԻՇ-ի դեմ և վերջ դնել քաղաքացիական պատերազմին:

«Բայց նրանք ո՛չ մեկը, ո՛չ մյուսը չարեցին»,- ասել է Քարթերը՝ հավելելով, որ Ռուսաստանի գործողությունները միայն էլ ավելի են բռնկում քաղաքացիական պատերազմը, հիմա նաև խորացնում են հումանիտար ճգնաժամը Սիրիայում:

Միևնույն ժամանակ Քարթերը նշել է, որ Ռուսաստանը շատ պրոֆեսիոնալ է գործում Սիրիայի երկնքում վեճերը հարթելու հարցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել