kak-ispaniya-300-dnej-zhivet-bez-pravitelstvaԻսպանիայի տնտեսությունը շարունակում է աճել՝ չնայած արդեն 300 օր կառավարության բացակայությանը: Այս մասին հայտնում է BBC-ն:

Իսպանիան 2015 թ. դեկտեմբերից արդեն երկու անգամ համընդհանուր ընտրություններ է անցկացրել, սակայն արդյունքում ոչ մի կուսակցություն համոզիչ հաղթանակ չի տարել, և քաղաքական գործիչներն այդպես էլ չեն կարողանում պայմանավորվել կառավարության ձևավորման հարցում:

Նշվում է, որ գործազրկությունը, որը երկրի գլխավոր խնդիրներից է, սկսել է նվազել: Eurostat վիճակագրական ծառայության տվյալներվ՝ 2014 թ. նոյեմբերից 2015 թ. հոկտեմբերին գործազրկությունը մինչև 25 տարեկան անձանց շրջանում կազմել է մոտ 51-48%, բայց 2016 թ. օգոստոսի դրությամբ այդ ցուցանիշը նվազել է մինչև մոտ 44%:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել