_92056190_mediaitem92056189Ֆրանսիայի Կալե քաղաքում փախստականների ճամբարի մոտ բախում է տեղի ունեցել ոստիկանության և ներգաղթյալների միջև: Այս մասին հայտնում է BBC-ն:

Նշվում է, որ 50 հոգի սպաների վրա շշեր են նետել: Ոստիկանությունը կրակ է բացել և ծխային նռնակներ կիրառել կարգը վերականգնելու համար:

Կալեում փախստականների ճամբարը նախատեսվում է փակել հոկտեմբերի 24-ին: Ավելի վաղ այնտեղ թռուցիկներ են բաժանվել, որոնցում ասվել է, որ ներգաղթյալները պետք է լքեն ճամբարը նախքան այն քանդելը: Փախստականների մեծ մասին կտեղափոխեն այլ կենտրոններ Ֆրանսիայի տարածքում:

Սեպտեմբերի վերջին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է փախստականների ճամբարն «ամբողջովին ապամոնտաժելու» անհրաժեշտության մասին, որը տարերայնորեն ստեղծվել է Կալե քաղաքի ծայրամասում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել