jessica-drake-donald-trump-63052357-3123-483c-bce6-602652be1c6cԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը երբեք չի հանդիպել իրեն սեռական ոտնձգությունների համար մեղադրող պոռնոդերասանուհի Ջեսիկա Դրեյքին, այդ ամենը իր մրցակից Հիլարի Քլինթոնի օգնականներն են հորինել: Այսպիսի հայտարարությամբ հանդես են եկել միլիարդատիրոջ նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչները:

«Այդ պատմությունն ամբողջովին կեղծ և լրիվ անհեթեթ»,- նշվում է նրանց հրապարակած փաստաթղթում: Ավելի վաղ Դրեյքը Լոս Անջելեսում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Թրամփը մոտ 10 տարի առաջ առանց թույլտվություն հարցնելու գրկել ու համբուրել է իրեն, նաև կպչուն ձևով փող է առաջարկել ինտիմ մտերմության դիմաց: Միաժամանակ, դերասանուհին լուսանկար է ներկայացրել, որում ինքը Թրամփի հետ է:

Հանրապետականի ներկայացուցիչները նշել են, որ միլիարդատերը նախկինում համաձայնվել է հազարավոր այդպիսի լուսանկարների համար կեցվածք ընդունել՝ ելնելով մարդկանց հանդեպ հարգանքից, որոնք իրեն դիմել են նման խնդրանքով: Հանրապետական թեկնածուի շտաբում ընդգծել են, որ Թրամփին ոչինչ չի կապում Դրեյքի հետ: «Թրամփը ծանոթ չէ այդ անձի հետ, չի հիշում նրան և հետաքրքրված չէ նրա հետ ծանոթանալով,- ասվում է փաստաթղթում:- Սա ընդամենը Քլինթոնի արշավի ևս մեկ փորձ է վարկաբեկելու թեկնածուին, որն այսօր 3 հարցումների արդյունքներով առաջին տեղն է զբաղեցրել (ընտրողների շրջանում ժողովրդականությամբ)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել