4358707Մեծ Բրիտանիայում գործող խոշոր բանկերը կարող են 2017 թ. առաջին օրերին սկսել լքել երկիրը առաջիկայում ԵՄ կազմից երկրի դուրս գալու պատճառով անորոշության ֆոնին: Այս մասին ասվում է Մեծ Բրիտանայի բանկիրների ասոցիացիայի ղեկավար Էնթոնի Բրաունի հոդվածում, որը հրապարակել է Guardian թերթը:

Նշվում է, որ ավելի փոքր բանկերի զանգվածային հեռացում կարելի է սպասել արդեն այս տարի:

«Շատ ավելի փոքր բանկեր ծրագրում են սկսել տեղափոխվել Սուրբ ծնունդից առաջ, խոշոր բանկերը՝ հաջորդ տարվա առաջին քառորդում»,- նշում է Բրաունը: Նա հավելում է, որ «միջազգային բանկերի մեծ մասը ստեղծել են թիմեր, նրանք մշակում են անհրաժեշտ պայմաններ, որոնք հնարավորություն կտան հաճախորդներին սպասարկել տեղափոխվելուց հետո, նաև այդ գործողությունների իրականացման ժամկետները և լավագույն ճանապարհը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել