whiskey-in-a-rocks-glass-on-top-of-a-barrel-jpg-660x0_q852016 թվականի հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրվել է 1 մլն 23,3 հազար լիտր վիսկի: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 91,1 տոկոսով:

Միևնույն ժամանակ օղու արտադրության ծավալները կրճատվել են 6.7%-ով և կազմել 5 մլն 216.8 հազար լիտր: Գարեջրի արտադրության ծավալները կազմել են 14 մլն 366.7 հազար լիտր՝ նվազելով 11 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել