Պրահայում ցուցադրություններից մեկի ժամանակ հնագույն հրատարակությունների շարքում իսկապես շատ գեղեցիկ գրքեր կային ներկայացված: Դրանց թվում էր նաև ամենահին Աստվածաշուչը՝ հայերեն լեզվով, որը լույս է տեսել 1666 թ. Ամստերդամում:

Ցուցադրությունը կոչվում է «Հայկական գրքային մշակույթը դարերի ընթացքում»:

Հայկական Աստվածաշունչը ցնցել է Լյուդովիկոս XVI-ին և Հռոմի պապին՝ Երևանից բերված բոլոր ցուցանմուշների միջից առանձնանալով իր յուրահատկությամբ: Ցուցադրության այցելուները կարող են իմանալ ամենը հայկական գրատպության մասին, տեսնել հնագույն հայկական հրատարակություններ և նաև հին չեխական գրքերի տեքստեր կարդալ, որոնք տպված են հայկական տառատեսակով:

Ցուցադրված են 75 նմուշներ. ժամանակակիցներից՝ չեխական մի շարք վեպերի և պատմվածքների հայերեն թարգմանություններ, իսկ հներից՝ այնպիսի հրաշալի գլուխգործոցներ, որոնցից մեկն էլ, ինչպես նշվեց, ամենահին Աստվածաշունչն է հայերենով: Գիրքը 1666 թ. հրատարակվել էր ժամանակի համար ահռելի քանակությամբ՝ մոտ 5000 օրինակով: Ցուցադրությունը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 25-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել