Իրաքի իշխանությունները հայտարարել են, որ Քիրկուկ քաղաքում ԴԱԻՇ-ի գրոհայինների հարձակման հետևանքով առնվազն 80 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ուրբաթ առավոտյան գրոհայինները հարձակվել էին քաղաքում վարչական շենքերի, ինչպես նաև էլեկտրակայանի վրա։ Ավելի ուշ իշխանություները հայտարարել էին, որ հետ են մղել Քիրկուկում «ԴԱԻՇ-ի անսպասելի հարձակումը»։ Սակայն քաղաքում հրաձգությունը շարունակվել է։ Հաղորդվել է, որ գրոհայինները մի քանի հյուրանոց են գրավել և պատանդներ վերցրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել