Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեռուստաընկերություններին։ Անվանի լրագրողներն իրենց ու հասարակությանը հուզող հարցեր են ուղղել վարչապետին։ Հարցազրույցին մասնավորապես մասնակցել են «Արմենիա» ՀԸ լրագրող, հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը, Հանրային ՀԸ վերլուծաբան, հաղորդավար Գևորգ Ալթունյանը, «Շանթ» ՀԸ հաղորդավար, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և «Կենտրոն» ՀԸ քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։

Հանրային հեռուտաընկերության վերլուծաբան Գևորգ Ալթունյանը ՀՀ վարչապետին հարց ուղղեց կառավարության ծրագրի առաջնահերթությունների մասին՝ նկատելով, որ կառավարության ծրագրի հետ կապված գնահատականներում, փորձագիտական շրջաններում արձագանք կար, որ կառավարության ծրագրում հիմնականում ընդհանուր ձևակերպումներ են, այսինքն՝ որոշակիություն չկա։

- Պարոն վարչապետ, կառավարության ծրագրի հետ կապված գնահատականներում փորձագիտական շրջանակներում կար արձագանք, որ կառավարության ծրագրում հիմնականում ընդհանուր ձևակերպումներ են, այսինքն՝ որոշակիություն չկա։ Համոզված եմ, որ Դուք առանձնացրել եք այն շատ կոնկրետ խնդիրները, որոնք անհրաժեշտ է լուծել ինչպես տնտեսության, այնպես էլ հանրային կյանքի առողջացման համար: Կա՞ այդ առաջնահերթությունը Ձեզ մոտ, և որո՞նք են այդ խնդիրները:

-Ճիշտն ասած, ես չեմ կարծում, որ ծրագրի մեջ մենք խոսել ենք շատ ընդհանուր:

-Այդպիսի գնահատականներ հնչում էին:

-Գուցե: Փորձեմ բաժանել փուլերի՝ ինչ ենք փորձել մենք հաղորդել մեր հասարակությանը: Նախ և առաջ մենք ասել ենք, որ պետք է փոխվենք և սկսենք մեզանից: Կառավարման մեթոդները, որոշում կայացնելու պրակտիկան, համակարգը բոլոր ոլորտներում՝ թե´ գնումներ, թե´ որոշման կայացում, կոլեգիալ լիազորություններ, նախարարների պատասխանատվություն, այդ ամենը կանոնակարգելու դեպքում մենք կարող ենք ռեալ ախտորոշել այն պրոբլեմները, որ կանգնած են մեր տնտեսության, մեր երկրի առջև:  Ելնելով արդեն նոր կառավարման ձևավորված համակարգից՝ փորձենք տալ լուծումները: Բայց կառավարության համար առաջին խնդիրը ես տեսնում եմ, որպեսզի բիզնեսին, ստեղծագործ մարդուն, ակտիվ մարդուն չխանգարի:

Երկրորդը՝ բավարար է դա, որպեսզի մեր տնտեսությունն անհրաժեշտ աճի տեմպեր ցույց տա, և այլ գործառույթ պետությունը չունի, այս պահին կարծում եմ, որ ոչ: Հաշվի առնելով հանրության հուսալքությունն ասեմ, թե ոչ ակտիվ լինելը, հիմնականում այս պահին նկատի ունեմ մեր բիզնես միջավայրը, մենք հայտարարել ենք, որ մենք այստեղ որոշակի խթանողի դեր ենք կատարելու, ստեղծելու ենք ներդրումային հիմնադրամ, որպեսզի բիզնեսի հետ համատեղ մասնակցենք որոշակի նախագծերի մեջ, որպեսզի աշխուժություն մտցնենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել