Image result for Կոռուպցիա

Հասարակության կողմից այդքան չաչրկված կոռուպցիա հասկացությունը բառացի նշանակում է բարքերի, սովորույթների վատացում, մարդկային լավագույն հատկանիշների արժեզրկում: Հասկացությունը կարող է ունենալ ֆիզիկական իմաստ՝ «որևէ բանի քայքայում կամ փչացում, հատկապես մասնատման կամ տարրերի քայքայման ճանապարհով, որն ուղեկցվում է փտումով», կամ բարոյական իմաստ, ինչպես «փչացում կամ բարոյական անկում… հանրային պարտականությունների կատարման ամբողջականության խեղաթյուրում` կաշառառության կամ լավ վերաբերմունքի միջոցով»: Կոռուպցիան, իրոք, ունի պատճառների ու հետևանքների լայն շրջանակ, ուստի և պահանջում է բազմակողմանի մոտեցում:

Կոռուպցիան ողջ աշխարհում տնտեսական և սոցիալական զարգացման ամենամեծ խոչընդոտն է: Այն զսպում է տնտեսական աճը, հակազդում իրավունքի գերակայությանը:

«Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից կոռուպցիան սահմանվում է այսպես. «Կոռուպցիան վստահված իշխանության չարաշահումն է` անձնական շահ ստանալու նպատակով»: ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրում կոռուպցիան սահմանվում է այսպես` «անձնական կամ այլ շահադիտական նպատակով տարբեր ձևերով արտահայտված ի պաշտոնե տրված իշխանական լիազորությունների չարաշահում»:

Կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման վերաբերյալ նշեմ, որ աշխարհում կիրառվող կոռուպցիայի դեմ պայքարի մոդելներն ուղղակիորեն կախվածության մեջ են դրվում կոռուպցիայի դեմ պայքար մղող մարմինների գործառույթների բաշխվածությունից:

Ժամեր առաջ տեղի ունեցած լրագրական դաշտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ գործադիրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, պետք է փոխել միջավայրը: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն այս պահին անհրաժեշտ կառույց է: Այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա երկրում, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ:

ՀՀ-ում գործում է կոռուպցիայի դեմ պայքարի ապակենտրոնացված համակարգը, որտեղ կանխարգելիչ, կրթական և քննչական գործառույթների իրականացումը վերապահված է տարբեր պետական մարմինների, մասնավորապես` կանխարգելիչ և կրթական գործառույթի իրականացումը հիմնականում վերապահված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, իսկ կոռուպցիոն հանցագործությունների քննությունն իրականացնում է ՀՔԾ-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել