Image result for Հենրի ՔիսինջերՄիացյալ Նահանգների նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերին մի անգամ հարցրել են.

-Ի՞նչ բան է մաքոքային դիվանագիտությունը:

– Դա հրեաների կողմից հաճախ կիրառվող ունիվերսալ մեթոդ է,- նշել է Քիսինջերը և հավելել՝ – բացատրեմ օրինակով:

Մաքոքային դիվանագիտությունն այն մեթոդն է, որի գործադրմամբ հնարավոր է Ռոքֆելլերի աղջկան ամուսնացնել,ասենք՝ սիբիրյան խուլ գյուղերից մեկում բնակվող հասարակ ռուս մուժիկի հետ:

-Ի՞նչ կերպ,- կտարակուսեք դուք:

-Շատ հասարակ, – կպատասխանեմ ես` ներկայացնելով մեթոդի էությունը: Դա գլուխ բերելու համար ես կգնամ ռուսական նշածս խուլ գյուղը, ու այնտեղ բնակվող հասարակ մի ռուս մուժիկի կհարցնեմ`

-Լսիր, կամուսնանա՞ս ամերիկաբնակ հրեուհու հետ:

-Շա՜ա՜ա՜տ շնորհակալ եմ, մերոնք էլ բո՜ո՜ոլ-բոլ են…,- ամենայն հավանականությամբ կպատասխանի նա:

-Համամիտ եմ, բայց իմ ասած հրեուհին միլիարդատիրոջ աղջիկ է,- կշարունակեի ես:

-Հա՜ա՜ա, էդ լրիվ ուրիշ բան…,- կհետևեր պատասխանը։

Այդ ժամանակ` բանկի կառավարիչների խորհրդակցությանը մասնակցելու պատրվակով ես կմեկնեի Շվեյցարիա: Խորհրդակցության մասնակիցերին դիմելով ես կհարցնեի`

-Դուք կկամենայի՞ք,որ բանկի կառավարման խորհրդի նախագահ դառնար սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ:

-Ֆո`ւ, բան գտաք ասելու, Աստված մի արասցե,- հաստատ կպատասխանեին նրանք:

– Իսկ եթե նա Ռոքֆելլերի փեսան լինե՞ր…

-Դա լրիվ ուրիշ բան… ,- միանշանակ կպատասխանեին նրանք: Այդ ժամանակ առանց վայրկյան իսկ հապաղելու ես կճանապարհվեի Ռոքֆելլերի տուն:

-Միստեր Ռոքֆելլեր, Դուք կցանկանայի՞ք, որ Ձեր փեսան սիբիրյան գյուղերից եկած մի մուժիկ լիներ,-կհարցնեի ես:

– Խելագարվել եք, ինչ է, մեր ընտանիքում բոլորը ֆինանսիստներ են, դա անհնար է,- կհնչեր պատասխանը:

-Հա,ի դեպ, մոռացա նշել, որ նա նաև շվեյցարական բանկերից մեկի կառավարիչն է,- կշարունակեի ես:

Նա թե` – Դա տրամագծորեն փոխում է իրավիճակը:

Ապա ձայն տալով աղջկան Ռոքֆելլերը կասեր`

– Սյուզի, ապա մոտ արի: Միստեր Քիսինջերը քեզ համար փեսացու է գտել: Ի դեպ, նա շվեյցարական բանկերից մեկի կառավարիչն է:

– Յա՜խք, ֆո՝ւ, էդ ֆինանսիստների մեջ մի նորմալ մարդ չկա, դրանք բոլորն էլ գիրք կրծող գիտունիկներ են,- կսրտնեղեր Սյուզին:

Այդ ժամանակ միջամտելով խոսակցությանը, ես նրան կասեի`

-Ես Ձեզ հետ միանգամայն համամիտ եմ, բայց ի տարբերություն Ձեր հիշատակած գիտունիկների, իմ առաջարկած թեկնածուն՝ առողջ ու ջլապինդ սիբիրյան մուժիկ է…

-Օ օ՜օ՜օ, դե շուտ ասեիք էլի, դա լրիվ ուրիշ բան,միստր Քիսինջեր,-ինձ կասեր Սյուզին:

Ահա թե որն է մաքոքային դիվանագիտության էությունը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել