Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հարցազրույց է տվել հեռուստաընկերություններին։ Անվանի լրագրողներն իրենց ու հասարակությանը հուզող հարցեր են ուղղել վարչապետին։ Հարցազրույցին մասնավորապես մասնակցել են «Արմենիա» ՀԸ լրագրող, հաղորդավար Սաթիկ Սեյրանյանը, Հանրային ՀԸ վերլուծաբան, հաղորդավար Գևորգ Ալթունյանը, «Շանթ» ՀԸ հաղորդավար, «Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը և «Կենտրոն» ՀԸ քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը։

«Արմենիա» ՀԸ հաղորդավար Սաթիկ ՍԵյրանյանը ՀՀ վարչապետին հարցրեց, թե ինչպիսի պետություն կլինի Հայաստանը 10-15 տարի հետո՝ եվրոպական, ռուսական, կենտրոնաձիգ, և որ ուղղությունն է ճիշտ ՀՀ-ի համար՝ ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն։

-Պարոն վարչապետ կցանկանայի իմանալ ինչպիսի պետություն եք ցանկանում տեսնել Հայաստանը հինգ, տասը, տասնհինգ տարի հետո: Իհարկե, քննարկվում է վեց ամիս հետո ինչ կլինի և այլն, բայց, այնուամենայնիվ, Ձեր տեսլականը, ինչպիսի պետություն եք ուզում տեսնել՝ եվրոպական, ռուսական, կենտրոնաձիգ: Եթե եվրոպական, ապա ինչո՞ւ Հայաստանը անդամակցեց Եվրասիական տնտեսական միությանը, եթե ռուսական, ապա արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է կամ ցանկանում է դեռ շարունակել ստորագրել Եվրամիության ասոցացման նոր համաձայնագիրը և, առհասարակ, ձեր կառավարության գործունեության մեջ արտաքին քաղաքականության բաղադրիչը ի՞նչ տեղ ունի:

- Հինգ, տասը, տասնհինգ տարի հետո մեր երկիրը տեսնում եմ հայկական: Որևիցե իդեալական կառավարման բանաձև չկա, որ դու կարող ես մի երկրից վերցնել և մի այլ երկրի վրա ադապտացնել: Ավելի ճիշտ ադապտացնել կարող ես, բայց կրկնօրինակել չես կարող: Այդ իսկ պատճառով, ԵԱՏՄ-ի վերաբերյալ, մենք՝ հայերս, շատ հետաքրքիր և տաղանդավոր ազգ ենք, բայց շատ դեպքերում մեզ պրագմատիզմը պակասում է: ԵԱՏՄ պե՞տք էր մտնել, թե չէ:

-Պե՞տք էր:

-Իմ համոզմունքով՝ այո, ասեմ ինչու, որովհետև մենք դառնում ենք մի ակումբի անդամ, որտեղ շուկան մեծանում է և որտեղ մեր պոտենցիալ կարողությունները տեղաբաշխելը մաքսիմալ հնարավոր է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել