Մարդկությունը մշտապես բախվել է զանազան խնդիրների և կարողացել է զարգանալ այդ խնդիրները լուծելու շնորհիվ։ Չնայած այժմյան բարձր զարգացվածության մակարդակին և տեխնոլոգիական բարձր աճին՝ մարդկության համար դեռ կան մի շարք խնդիրներ, որոնք դեռևս լուծված չեն։ Իսկ այդ խնդիրներից մի քանիսն այնքան կարևոր են, որ ցանկացած մարդ, ով կկարողանա լուծել դրանք, միանգամից կհավասարվի Բիլ Գեյթսին, Մարկ Ցուկերբերգին և մյուս նորարարներին ոչ միայն իր մեծ ավանդով, այլև ֆինանսական կարողությամբ։

BlogNews–ը գտել է այն 5 խնդիրները, որոնց համար արդյունավետ լուծում գտնելու դեպքում դուք օրերի ընթացքում միլիարդատեր կդառնաք և կկարողանաք անել այն ամենը, ինչ ցանկանում եք՝ առանց գումարի մասին մտածելու։

Անլար հոսանք

Մոռացեք լիցքն ավելի երկար պահող մարտկոցների մասին։ Արդեն եկել է անլար հոսանքի դարաշրջանը։ Եթե դուք կարողանաք մի համակարգ մտածել, որը կկարողանա անլար եղանակով հոսանք փոխանցել, ապա դուք կլուծեք մեր դարաշրջանի մեծագույն խնդիրներից մեկը, ինչի օգնությամբ միլիարդավոր դոլարներ կվաստակեք։

Հեռահար համացանց

Առանց համացանցի տարածքները դեռևս շատ-շատ են մեր մոլորակի վրա, և դա մեծ խնդիր է։ Եթե դուք կարողանաք մտածել մի համակարգ, որի օգնությամբ հնարավոր կլինի համացանցը հասցնել մոլորակի հեռավոր անկյուններ, ապա միանշանակ մեծ գործ կանեք ամբողջ մարդկության համար։

Մատչելի արևային էներգիա

Ամեն տարի մոլորակը ընդունում է մի քանի տրիլիոն անգամ ավելի շատ արևային էներգիա, քան հարկավոր է մեր մոլորակի գործունեությունը մեկ տարով ապահովելու համար։ Սակայն այդ էներգիան ուղղակի կորչում է, քանի որ մարդիկ չեն կարողանում մշակել դա յուրացնելու արդյունավետ մեթոդ։ Եթե ձեզ հաջողվի ստեղծել այնպիսի արևային վահանականեր, որոնք բարձր արդյունավետություն կունենան և որի տեղադրումը և սպասարկումը մատչելի կլինի, ապա դուք կկարողանաք հոսանքով ապահովել ամբողջ մարդկությանը՝ այդ վահանակները տեղադրելով Սահարա անապատի ընդամենը մի փոքր հատվածում. այդ կերպով դուք, բնականաբար, մեծ գումարներ կվաստակեք։

Ջրի աղազերծում

Երաշտը և ջրի սակավությունը չափազանց մեծ խնդիր է։ Բանն այն է, որ ծովային ջուրը չափազանց աղի է և պիտանի չէ ոռոգման կամ մարդու օգտագործման համար։ Եթե ձեզ հաջողվի մատչելի և արդյունավետ համակարգ մտածել, որը կկարողանա վերամշակել ծովի ջուրը, ապա դուք կփրկեք միլիոնավոր մարդկանց կյանքեր՝ միևնույն ժամանակ միլիարդավոր դոլարներ աշխատելով ինքներդ Ձեզ համար։

Եղանակի տեսություն, կանխատեսումներ

Նույնիսկ այսօր մարդկությունը չունի արդյունավետ համակարգ, որով կարողանում է կանխատեսել եղանակը, մասնավորապես՝ բնական աղետները, տորնադոները, փոթորիկները և երկրաշարժերը։ Դրանց պատճառով ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում, ինչպես նաև պետությունները կրում են միլիարդավոր դոլարների վնասներ։ Եթե կարողանաք եղանակի կանխատեսման արդյունավետ համակարգ մշակել, ապա միանշանակ մեծ լավություն կանեք մարդկությանը, ինչպես նաև մեծ գումարներ կաշխատեք։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել