erdogan_putin_new_Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հարաբերություններում վստահության մակարդակը երկու առաջնորդներին թույլ է տալիս քննարկելու ամենազգայուն թեմաները: Gazeta-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պուտինի եւ Էրդողանի միջեւ հաստատվել են բավական վստահելի հարաբերություններ: Այնքան վստահելի, որ նրանք քննարկում են ամենազգայուն թեմաները, որոնք կապված են տարածաշրջանի իրավիճակի եւ երկկողմանի հարաբերությունների հետ»,- նշել է նա:

Պեսկովը նաեւ ասել է, որ չնայած խախտված վստահության վերստեղծման եւ վերականգնման բարդությանը, երկու երկրների ղեկավարները «այդ ուղղությամբ բավական երկար ճանապարհ են անցել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել