Ինչպե՞ս բացահայտել ստախոսին ժեստերի և խոսքի միջոցովNewmag.am-ը գրում է.

Բոլորս ենք ուզումմ հասկանալ, երբ են ﬔզ ստում ուրիշները: Այս տեղեկությունները հետաքրքիր ու կարևոր կարող են լինել նրանց համար, ովքեր ուշի ուշով հետևում են իրենց զրուցակցին ու փորձում բացահայտել նրանց ﬔջ ստախոսներին: Սուտը հնարավոր չէ բացահայտել ﬕայն ﬔկ ժեստի կամ խոսքի ﬕջոցով: Այս նախանշանները համադրելով ﬕայն՝ դուք կկարողանաք հասկանալ՝ արդյոք ձեր զրուցակիցն ազնիվ է ձեզ հետ, թե ինչ-որ բան է թաքցնում:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՍՏԱԽՈՍԻՆ ԽՈՍՔԻ ՄԻՋՈՑՈՎ

1. Հարցեր տվեք և մշտապես հետևեք, թե ինչպես է զրուցակիցը սկսում պատասխանել ձեր հարցին:

2. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, և ի պատասխան լսում եք, օրինակ. «Ինչի՞դ է դա պետք», «Ինչո՞ւ ես հարցնում այդ մասին», «Իմաստը ո՞րն է» և այլն, ապա այդ մարդը ինչ-որ տեղեկություն է թաքցնում ձեզնից և աﬔնայն հավանականությամբ ստում է:

3. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան լսում եք՝ «Դա կարևոր չէ» կամ այլ խուսափողական պատասխաններ, ապա այս դեպքում ևս մարդը ինչ-որ բան է թաքցնում կամ փորձում է ստել:

4. Եթե դուք սթրեսային հարց եք տվել և ի պատասխան ստանում եք տեղեկատվության հսկայական քանակություն, որը, ըստ էության, թեմայից դուրս է և ասվում է ձայնի բարձր տոնով, ապա այս դեպքում էլ մարդը ձեզնից թաքցնում է ճշմարտությունը:

5. Եթե դուք սթրեսային հարց եք տվել, սակայն զրուցակիցը անտեսում է հարցը կամ ընդհատում խոսակցությունը, ապա աﬔնայն հավանականությամբ նա ինչ-որ բան չի ասում ձեզ կամ սուտ է ասում:

6. Եթե դուք լսում եք երկար պատմություն մանրամասների թվարկումով և կասկածում եք այդ պատմության ճշմարտացիության ﬔջ, ապա խնդրեք զրուցակցին պատﬔլ պատմությունը հակառակ հերթականությամբ: Եթե պատմությունն իրական չէ, ապա ձեր զրուցակիցը ի վիճակի չի լինի կրկնել պատմությունը ճիշտ հերթականությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել