Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ն, խոսելով Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորության մասին, կարծես ցանկանում է վերջնականապես փչացնել երկրի հետ հարաբերությունները: Այս մասին գրում է ռուսական РИА Новости գործակալությունը:


Նախօրեին Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հայտնել էր, որ իրենք եվրոպացի գործընկերների հետ քննարկում են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հնարավորությունը՝ Սիրիայում իրավիճակի առնչությամբ։


«Ինչպիսին են գործընկերները, այդպիսին է և նրանց հետ քննարկման բնույթը»,- հայտարարել է Ռյաբկովը: 

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել