ԵԱՀԿ Մինսկի խումբը կշարունակի աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Այս մասին Բաքվում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը։

«Մեր քննարկումների նպատակն է հակամարտության կարգավորման ուղի գտնելը»,-ասել է Ուորլիքը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատում են հակամարտության խաղաղ լուծման հասնելու համար։

«Վերջերս մենք բոլորս Մոսկվայում էինք և քննարկել ենք այդ հարցը Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրով հետ։ Մենք հավատարիմ ենք մնում հակամարտության կարգավորման ընդհանուր ջանքերին»,-ասել է Ուորլիքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել