Картинки по запросу հայրիկյանԿառավարության ներկայացրած ծրագրի շուրջ քննարկումները բավականին թեժ են: Թե՛ հասարակական, թե՛ քաղաքական առանձին սուբյեկտներ տարբեր ասպեկտներից անդրադառնում են գործադիրի ծրագրի դրույթներին: Ինչևէ, այս երկու օրերի ընթացքում թեմայի վերաբերյալ կարծիքների պակաս չեղավ:

Այնուամենայնիվ, ինչպես ներքաղաքական ցանկացած իրադարձություն, այնպես էլ այս մեկը, հանրային դաշտ նետեց քաղաքական հնացած թափթփուկներին: Որպես օրինակ՝ Պարույր Հայրիկյանը, ով ոչ միայն բովանդակությունից զուրկ մեկնաբանություններ է արել, այլ ընդհուպ մինչև վիրավորանքներ է հասցրել պաշտոնատար անձանց հասցեին: Առողջ քննադատությունը, բացասական կարծիք լսելը միշտ ընդունելի է, անգամ օգտակար, բայց մենք այս դեպքում գործ ունենք դասական պոպուլիզմի հետ:

Մյուս կողմից՝ չափազանց կարևոր է հասկանալ, թե ում են խոսք ու հարթակ տալիս: Հայրիկյանի նման քաղաքական պոռնիկներին դաշտ շպրտելը մի տեսակ դեմ է բարոյական բոլոր արժեքներին: Ես զարմանում եմ, թե ինչու են լրագրողները կարծիք հարցնում մի մարդուց, ով իր գործունեության 60 տարիներից 59-ը ծախսել է ապացուցելու, որ ՀՀ անկախության սիմվոլն ինքն է: Ո՞վ է Հայրիկյանը, որ պետք է խոսի տնտեսական քաղաքականության մասին: Եթե նա լիներ այնպիսի ֆիգուր, ով գոնե ի վիճակի լիներ քաղաքական գնահատականներ հնչեցնելու, կասեինք՝ լավ, նորմալ է, բայց այն մարդը, ով բոլոր հնարավոր շարժվող ու անշարժ, շնչավոր ու անշունչ առարկաներին տալիս է չեկիստի ու ԿԳԲ ագենտի պիտակ, արդյոք ի զորու է ադեկվատ խոսք ասել:

Մնում է Հայրիկյանին խորհուրդ տալ դուրս գալ քաղաքական գործչի կերպարից ու զբաղվել իր բանտային հուշերի մասին միֆի հրատարակչությամբ: Դա իր մոտ ավելի լավ է ստացվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել