Դուք էս ՀՀԿ-ական մելկի ու միջին սոշկեքին տեսնո՞ւմ եք։ Արդեն սկսել են ժողովրդի վրա հաթաթա անել, ու քառակուսի գլուխներով տարբեր սուբյեկտներ արդեն համարում են, որ եթե իրենց ընտրատարածքում Սերժը պարտվել է, ապա դա ոչ թե իրենց ամբարտավան գործունեության ու փնթի նախընտրական արշավի հետևանք է, այլ ժողովրդի անգիտակից ու սխալ լինելու։
Կարկառուն օրինակ. իմբիցիլի մտավոր ունակությունների փայլատակումով աչքի ընկած Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ով ոչ տարել, ոչ բերել, հայտարարել է, որ դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում։ 
Ավելին, ժողովրդավարության ու ժողովրդասիրության այս ջատագովն ու մեծն ինտելեկտուալը հայտարարել է, որ արդյունքները պայմանավորված են նրանով, որ էս մեր անխելք ժողովուրդը չի հասկանում իր լավն ու վատը և անընդհատ ուզում է 0-ից սկսել, և ոչ նրանով, որ ՀՀԿ տեղական կառույցներում իր պես քառակուսի ուղեղներով սուբյեկտներ են նստած...
Ասում եմ՝ մեկ էլ տեսար կարդաց գրածս բարձր քաղաքական գիտակցության ու գաղափական կոփվածության տեր Սամվել Դարբինյանը, հատուկ էդ դեպքի համար պարզաբանեմ, թե ինչով է պայմանավորված պարտությունը. քո ու քո նման տեղային նշանակության չինովնիկների ու նրանց հարազատ-բարեկամների բեսպրեդելի ու մեծամտության հետևանք է այս պարտությունը, որովհետև անձամբ Սերժը չէ վանաձորցիների կյանքը հարամ անում, այլ դուք ու ձեր նմանները, որոնք էլ հետո կանգնում, ասում են՝ «մենք ենք Սերժի կողքը», մարդիկ էլ, ուզենալով պրծնել ձեզ պես մակաբույծներից, գնում ու Սերժի դեմ են քվեարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել