Image result for 2015-ի հանրաքվեԵվրոպական երկրներում իրավական պետությունների ձևավորման պատմությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ համակարգային ռադիկալ փոփոխությունները տեղի են ունենում, երբ ինչ-որ մարդիկ հանկարծ զգում են, որ իրենք արժանի են ավելիին, որ նրանք ունեն կարիքներ, որոնց բավարարումը անհնար է երկրում հաստատված քաղաքական, սոցիալ-տնտեսական, մշակութային խաղի կանոնների շրջանակներում:

Այս ամենը հանգեցնում է համոզմունքի ձևավորմանը, որ միայն իրավական պետության շրջանակներում է հնարավոր սեփական շահերի ռեալիզացիան ու պաշտպանությունը:

Առանց իրավական արժեհամակարգի ձևավորման չի կարող լինել իրավունքների ձեռքբերման համար պայքար և չեն կարող ստեղծվել ժողովրդավարական ինստիտուտներ: Սակայն պետք է նշեմ, որ դա ամենևին չի նշանակում, թե արժեհամակարգը պարտադիր պետք է ձևավորվի ողջ բնակչության կամ նույնիսկ դրա մեծամասնության մոտ: Փորձը ցույց է տալիս, որ ռադիկալ փոփոխությունների հասնելու համար բավարար է, որ հանրության ընդամենը մի զգալի հատված կրի այդ արժեհամակարգը:

Ժողովրդավարությունն առաջին հերթին կառավարման համակարգ է, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ, հետևաբար ժողովրդավարության ձևավորման համար առաջին հերթին անհրաժեշտ են ժողովրդավարական ինստիտուտներ, ոչ թե արժեհամակարգ կամ մշակույթ: ՀՀ հանրային դիսկուրսում հաճախ է հնչում այն միտքը, որ ժողովրդավարությունը երկրում չի կայանում, քանի որ չկա ժողովրդավարական մշակույթ։

Ժողովրդավարացման գործընթացում միշտ առկա են հաղթողներ և պարտվողներ: Պարտվողները ստանում են ինստիտուցիոնալ երաշխիքներ քաղաքական դաշտում մնալու և պայքարելու համար, որի պատճառով էլ չեն դիմում ծայրահեղ քայլերի:

Անդրադառնալով ժողովրդավարական ինստիտուտների խնդրին՝ գործադիրի ղեկավարը կարևորել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության կենսագործումը: Ըստ այդմ՝ գործադիրը պետք է հետևողականորեն կյանքի կոչի ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացումն ապահովող, քաղաքական գործընթացների և ինստիտուտների նկատմամբ վստահությունը:

Քանի որ հասկանալի է այն պարզ ճշմարտությունը, որ առանց քաղաքական ինստիտուտների նկատմամբ քաղաքացիների վստահության ավելացման և ակտիվ մասնակցության հնարավոր չէ ստեղծել արդար և մրցակցային միջավայր և ապահովել լավատեսություն ապագայի նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել