Image result for ԱդրբեջանԶինադադարի խախտման և դրան հայաստանյան քաղաքական գործիչների, քաղաքագետների և զինվորականների բավական կոշտ արձագանքը հիստերիա է առաջացրել Բաքվում։ Հատկապես մեծ իրարանցում է առաջացրել Բաքվում ՀՀ ԶՈՒ հրթիռային զորքերի և հրետանու շտաբի պետ, վարչության պետի տեղակալ, գնդապետ Արտավազդ Յաղմուրյանի հայտարարությունն այն մասին, որ ցանկացած ժամանակ, երբ Հայաստանի իշխանությունները որոշում կայացնեն, մեր ԶՈՒ-ն կարող է կիրառել «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները և հարված հասցնել հակառակորդին։ «Հայաստանը ոչ մեկից թույլտվություն ստանալու խնդիր չունի այդ համալիրները գործի դնելու համար, և մենք համապատասխան մասնագետներ ունենք, որոնք կարող են դա կիրառել»,- հավելել է Յաղմուրյանը։ Հայկական բանակի գնդապետի այս հայտարարությունը Բաքվում դիտել են որպես սպառնալիք Ադրբեջանին։
Հայաստանը և Արցախը շատ խիստ պետք է պատժեն Ադրբեջանին, քանի որ մեր արևելյան հարևանները հասկանում են միայն ուժի լեզուն։ Շատ ճիշտ են անում Բաքվում, որ վախենում են։
Ինչպես միշտ ադրբեջանցիները դիվերսիաները կազմակերպում են ինչ-որ կարևոր իրադարձությունից առաջ։ Այս դիվերսիան «նվիրվում» էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցելությանը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել