Tert.am-ը գրում է.

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբը՝ տնօրեն Արտակ Պողոսյանի ղեկավարությամբ հոկտեմբերի 17-ից 20-ն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն նոր ծրագրերի իրականացման, կրթական ՏՀՏ-ների ներդրման շարունակականության ապահովման հետ կապված հարցերը քննարկելու նպատակով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանրակրթության պատասխանատուների հետ հանդիպման ընթացքում ծանոթացել են համագործակցության շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին և արձանագրված արդյունքներին, մասնավորապես՝ անհրաժեշտ խորհրդատվություն է տրամադրվել «Հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեության մասին» (տարեկան) վարչական վիճակագրական հաշվետվությունները բաշխելու և վարչական վիճակագրության հավաքագրման վերաբերյալ, ստուգվել Շարժական ինտերնետային համակարգչային կայանի (ՇԻՀԿ) աշխատանքը՝ ուսումնական ծրագրեր, աշխատաժամանակ, դասընթացներ աշակերտների համար, ուսուցիչների վերապատրաստումներ և այլն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել