Tert.am-ը գրում է.

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր քննարկում էր կազմակերպել «ՏՄՊՊՀ-գործարար արդյունավետ համագործակցության ընդլայնում» խորագրով, որին մասնակցում էին գործարար համայնքի ներկայացուցիչներ:

Քննարկմանը ներկա Հայաստանում օտարերկրյա կապիտալով բիզնես գործունեություն իրականացնող երեք տասնյակ խոշոր ընկերությունների հիմնադիր-սեփականատերերը ներկայացրեցին գինու, կոնյակի, շինանյութի արտադրության, մանրածախ առևտրի, ավիափոխադրումների, հյուրանոցային բիզնեսի և այլ ոլորտներ:

«Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանից հետո Հայաստանում ամենամեծ ներդրումներ իրականացնող երկրներն են, հետևաբար՝ նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն քննարկել և տեսնել, թե ինչպիսին խոչընդոտներ ու խնդիրներ կան եվրոպական կապիտալով աշխատողների համար»,- ասաց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը՝ հավելելով. «Այն խնդիրները, որոնք առնչվում են մեր կառույցին, մենք կտանք լուծումներ, իսկ այն խնդիրները, որոնք չեն առնչվում մեզ, մենք դրանք կքննարկենք մեր գործընկերների հետ»:

Արտակ Շաբոյանը հայտնեց, որ տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենքում փոփոխություններ են կատարվել, և եթե  այսուհետ որևէ պաշտոնյա միջամտի մրցակցությանը, չարաշահի իր դիրքը, հանձնաժողովն իրավասու է նրան պատասխանատվության ենթարկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել