Image result for վիգեն սարգսյանՊաշտպանության նոր նախարար Վիգեն Սարգսյանն ասել է․ «Բանակը ստեղծում է ամենամեծ և ամենակարևոր արժեքը` խաղաղությունը»։ Կարծես թե այսպես է ձևակերպել: Գիտեմ, որ Վիգենը կարդացած մարդ է, վստահ եմ: Մի անգամ «Չէին սպասումը» հյուր էր գնացել, երկար ժամանակ իր գրադարանի մոտ գրքերից էր պատմում-խոսում: Ի՞նչ նկատի ունեմ. արտահայտած միտքը, գոնե ինձ համար, շատ կարևոր է, արժեքավոր, ու եթե անգամ մի տեղից կարդացել է, այ դա այս դեպքում անկարևոր է, ու ամենակարևորը, որ հրապարակային հնչեցնելով՝ հայտարարում է փաստացի, որ ինքն այդ գաղափարի կրողն է: Ուզում եմ հավատալ, որովհետև և՛ նախադրյալներ կան, և՛ իմաստն է լուրջ, առավել ևս այսօրվա ոչ խաղաղ ժամանակների միջազգային ֆորմատի տեսանկյունից նաև: Էսքանը..
Հ.գ. Ամենաիմաստուն գաղափարներից ավելի կարևոր են թեկուզ ոչ այնքան իմաստուն թվացող, բայց արդյունավետության տեսակետից անքննելի քայլերը: Ինչպես իմ համեստ անձը, այնպես էլ լիքը հայ ժողովուրդ, կարծում եմ, կսպասի Վիգեն Սարգսյանի արդյունավետ քայլերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել