Картинки по запросу նիկոլ փաշինյանՆոր կառավարության նկատմամբ իմ լավատեսությունը խիստ սահմանափակ է, չգիտեմ, միգուցե չկա էլ, բայց ամեն դեպքում ինչ-որ բանի սպասում եմ շատերի նման:
Երեկվա զարգացումներին առանձնապես չեմ հետևել, միայն Նիկոլ-վարչապետ «մենամարտը» տեսա:

Նիկոլին միշտ համակրել եմ, բայց ոչ թե նրա համար, որ իր գաղափարների կրողն եմ, այլ մի տեսակ դուրս եկել է, թե ինչպես է նաև ստորացնում մարդկանց, ում չեմ համակրում:
Որքան հասկացա, երեկ Նիկոլի համար առաջին առիթն էր՝ լավ իմաստով դերի մեջ մտնելու ու ինձ ու իմ նմաններին ժպիտի հերթական խմբաքանակը մատուցելու համար, բայց չստացվեց:
Երևի սարկազմն ու առողջ հումորը մի տեսակ սանձարձակության վերածվեց, դուրս չեկավ:

Չհավանեցի, որովհետև անկախ այն հանգամանքից, թե նոր վարչապետն իրեն ոնց կդրսևորվի, դաժե անկախ այն հանգամանքից, թե նրան ով է այդ պաշտոնում նշանակողը, Կարեն Կարապետյանը ցիվիլ դեմք է, պարկեշտ, չարժի իր հետ խոսել այնպես, ինչպես որ խոսում էր Նիկոլը՝ իռոնիայով, քամահրանքով:

Նիկո՛լ, դու կպարտվես, որովհետև «գաստրոլներդ» սխալ ես կազմակերպում կամ բոլորին մի արշինով ես չափում, քո ուզած էֆեկտը չի ստացվի: Ինչ անում անում ենք, չվարկաբեկենք կիրթը, ինտելեկտն ու պարկեշտությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել