Tert.am-ը գրում է.

Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հարավային ուղղություններում հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձերը գնահատում է որպես՝ «Ադրբեջանը նման դիվերսիոն գործողություններով փորձում է իր դեմքը փրկել»՝ տարածաշրջան համանախագահների այցի նախաշեմին:

Tert.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, որ վաղուց դիվերսիաներ չէին եղել մի կողմից, և մյուս կողմից՝ Ադրբեջանը նման սադրանքների սովորաբար դիմում է Հայաստանի, Արցախի ու հայության համար նշանակալից տոների օրերին (Անկախության, Մայիսի 9 և այլն)՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Եվ որևէ միջոցառում որևէ դրական կամ բացասական ազդեցություն չի թողնում Ադրբեջանի քաղաքականության վրա, որովհետև լինելով նացիստական պետություն՝ պետք է դիմի նման քայլերի: Ուղղակի կան որոշ հանգամանքներ, որոնք Ադրբեջանի այս գործողություններին որոշ… այսպես ասած` սեզոնային բնույթ են հաղորդում»:

Իհարկե, Դավիթ Բաբայանն անտրամաբանական է համարում, որ Ադրբեջանը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության՝ տարածաշրջան այցելության նախօրեին է նման քայլերի դիմում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել