Image result for ՔիրքուքԻրաքի Քիրքուք քաղաքում այս պահին անհանգիստ է:
Մինչ իրաքյան և այլ դաշնակից ուժեր շարժվում են Իրաքի` մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մոսուլի ուղղությամբ, Իսլամական պետությունը հայտարարեց, որ գրավել է ոչ պակաս կարևոր Քիրքուք քաղաքի կեսը:
Հիշեցման կարգով նշեմ, որ Քիրքուքն ու հարակից բնակավայրերը էներգակիրներով հարուստ տեղանքներ են։ Քիրքուքը համարվում է Հյուսիսային Իրաքի նավթաարդյունաբերության կենտրոնը, նավթի պաշարներով աշխարհի խոշորագույններից մեկն է: 2 տարի առաջ այն գրավվեց քրդական ուժերի կողմից, որոնք քաղաքը հայտարարեցին Իրաքյան Քուրդիստանի անբաժան մաս: Քաղաքը վաղուց է հանդիսանում կռվախնձոր սուննիական արաբական ցեղերի, շիաների, թուրքոմանների և քրդերի միջև:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել