Картинки по запросу կարեն կարապետյանԱնբեկանելի իրողություն է, որ չկան վատ ծրագրեր, կան արհեստավարժ և ոչ այդքան արհեստավարժ իրականացնողներ, ինչպես նաև մի կողմից` տքնաջան աշխատել ցանկացողներ և մյուս կողմից` անհաջողության պատճառներ որոնողներ: Այս առումով վարչապետ Կարեն Կարապետյանի ելույթը, Կառավարության ծրագրում արձանագրված շեշտադրումները և, առհասարակ, նորանշանակ վարչապետի նախանշված ծրագրերը և գործելաոճը բավական մեծ հույս են ներշնչում: Իմ խորին համոզմամբ`վարչապետի ողջ ելույթի ընթացքում անշեղ գծով ընթանում էր մի շատ պարզ միտք․ «Ժողովու՛րդ, ոչ ոք չի ասում, թե ամեն ինչ կարգին է: Իրավիճակը իրոք բարդ է, սակայն դրանից դուրս գալու համար պետք է համակարգային, հստակ և տքնաջան աշխատանք: Ես և իմ գլխավորած կառավարությունը պատրաստվում ենք աշխատել, մասնավորապես՝ անել սա, սա և սա և այ այսպես: Ով ցանկանում է աշխատել և ներածին չափով օգտակար լինել, շատ լավ, ով՝ ոչ, ապա խնդրում ենք գոնե չխանգարել:

Առհասարակ, քայլերի և գործողությունների հստակությունը Կարեն Կարապետյանի քաղաքական գործելաոճի առանձնահատկություններից մեկն է: Մնացածը, ինչպես ասում են, կապրենք, կտեսնենք: Սակայն սկիզբը իրոք հուսադրող է:

P.S. Սկսել են հնչեցվել շատ հստակ անուններ, ինչը, առհասարակ, նոր երևույթ է:
P.S.2. Պատմության ողջ ընթացքում բոլոր իրական բարեփոխիչների ուղղությամբ սկզբում «ցեխ են շպրտում», սակայն հետո, տեսնելով նրանց կոշտ քայլերի արդյունքները, դասում են նրանց նշանավոր քաղաքական գործիչների շարքում: ԱՄՆ նախագահ Ֆրանլին Դելանո Ռուզվելտի օրինակը այս առումով թերևս ամենացայտունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել