Image result for կարեն կարապետյանԿարեն Կարապետյանի հետ պատգամավորների երեկվա հարց ու պատասխանից մի բան հասկացա՝ այս կառավարությունը ևս շարունակելու է անհասցե, ընդհանուր ու լղոզված հայտարարությունները՝ առանց այս կամ այն ոլորտի բարելավման համար որոշակի կոնկրետության և քայլերի հերթականության պատկերացման։
Աժ-ում բազմիցս նոր վարչապետի նկատմամբ նշվել են մոնոպոլիստները, իսկ վարչապետն ասում է, որ իրենք խաղի նոր կանոններ են ստեղծելու բոլորի համար, իսկ մի՞թե մեր լավ «մենեջեր» վարչապետը չգիտի, որ դաշտում բոլորի համար հավասար խաղի կանոններ ունենալու համար հարկավոր է սկսել այդ խաղի կանոններին չենթարկվող և մյուսներին ճնշող մոնոպոլիստներին սանձահարելուց, թե չէ Կարեն Կարապետյանից առաջ էլ օրենսդրական դաշտը թեկուզ իր ինչ-ինչ բացերով ստեղծում է այս հավասարությունը, գործնականում է, որ դրանք չեն կիրառվում։ Այսինքն՝ ի՞նչ բարեփոխման և բաց դաշտի մասին է խոսում վարչապետը, եթե «իրեն չի հետաքրքրում», թե այս մոնոպոլիաները ինչ արատավոր միջավայրում են առաջացել և խեղդել փոքր ու միջին բիզնեսը Հայաստանում։
Վարչապետին ոչինչ չի հետաքրքրում, սա չի հետաքրքրում, նա չի հետաքրքրում, լավ, բա ի՞նչ է այս մարդը գլուխներս տանում իր չլինող բարեփոխումներով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել