Դժվար է հավատալ, բայց դեռ մեկ տարի առաջ այս աղջիկը 120 կգ էր կշռում:

Եվ դա 26 տարեկանում:

Իսկ հետո աղջիկն իր մեջ ուժ և շարժառիթ գտավ նիհարելու, և մեկ տարի շարունակ հոգնեցնող պարապմունքներից հետո հրաշք տեղի ունեցավ:

Կոններ Ռենչը կորցրեց 60 կգ և թագ շահեց ֆիտնեսի մրցույթի ժամանակ:

Եվ նա արեց դա իր մարմնի վրայի բոլոր ճաքերի հետ միասին, որոնք մնացել էին այդքան արագ նիհարելու արդյունքում:

Այժմ նա Ինստագրամում իր էջն ունի, որտեղ նա ոգեշնչում և ոգևորում է այն մարդկանց, ինչպիսին ինքն էր եղել:

Ահա թե ինչ է ասում Կոններն իր փորձի մասին.

«Սկզբում ես վախենում էի լողազգեստով լուսանկարներ հրապարակելուց, քանի որ նախկինում երբեք նման բան չէի արել: Բայց ժամանակի ընթացքում հասկացա, որ կարող եմ ամեն ինչ անել, կարևորը՝ ուղեղիս համոզեմ դրանում: Ես ցույց տվեցի բոլորին, որ հպարտանում եմ նրանով, ինչ անում եմ, հպարտանում եմ իմ մարմնի վրայի ճաքերով, քանի որ դրանց մեջ իմ անձնական պատմությունն է»:

Մանուկ հասակում և դեռահասության տարիներին աղջիկը միակ բանը որ անում էր, ավելորդ քաշ հավաքելն էր, որի պատճառով էլ նրան միշտ ծաղրում էին իր դասարանցիները:

«Մայրիկս միշտ ասում էր, որ ես քաղցրակեր եմ, բայց պատճառը միայն դա չէր: Ես ուտում էի անընդհատ, անդադար: Միշտ խաբուսիկ քաղցածություն էի զգում:

Ինձ ծաղրում էին բոլորը՝ անվանելով տգեղ և ճարպոտ: Իսկ 6-րդ դասարանում մի աղջիկ ինձ ասաց, որ ես լավ կանեմ՝ ինքնասպան լինեմ»:

Կոնների կյանքում թունելի վերջում լույս նշմարվեց, երբ նա քոլեջ ընդունվեց:

Նա զգաց, որ այդ փոփոխությունների կարիքն ունի և խելացի բան արեց:

Աղջիկն ինքնուրույն փորձարկումներ չարեց, այլ գնաց դիետոլոգի մոտ խորհրդակցության և գրանցվեց պարապմունքերի:

Առաջին երեք շաբաթների ընթացքում, կորցնելով 10 կգ, նա անհրաժեշտ մոտիվացիա ստացավ:

«Ես նույնն եմ,- ծիծաղելով ասում է Կոնները,- ուղղակի այժմ ես ավելի երջանիկ եմ և ավելի առողջ: Երբ ես նայում եմ իմ հին լուսանկարներին, տխրում եմ այն փաստից, թե որքան սարսափելի էի ես զգում ինձ այն ժամանակ: Բայց հիմա շատ եմ հպարտանում այն աղջկանով, ով կարողացավ հաղթահարել ինքն իրեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել