Tert.am-ը գրում է.

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Հայոց պետականությունը` միասնության առանցք» խորագրով լրագրողների 8-րդ համահայկական համաժողովի մասնակիցներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով տարբեր երկրներում գործունեություն ծավալող հայազգի լրագրողներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման համաժողովների անցկացումը, որոնք նպաստում են Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը, առկա խնդիրների քննարկմանը, լրատվական ներուժի համախմբմանը:

Վարչապետն անդրադարձել է կառավարության գործունեության ծրագրին և նշել, որ դրանում մեծ տեղ է հատկացվել նաև Սփյուռքին և նրա ներուժի իրացմանը: Մասնավորապես, խոսելով Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների մասին, Կարեն Կարապետյանը նշել է.  «Ընդհանրապես, կարծում եմ, որ այդ տարանջատումը շատ արհեստական է, որովհետև մեկս առանց մյուսի չենք կարող ապրել: Մեր ներուժը, մեր կապիտալը, մեր ռեսուրսը հայ մարդն է, անկախ նրանից, նա ապրում է Հայաստանում, թե դրսում: Ես ավելի քան վստահ եմ, որ Սփյուռքն իրեն միշտ ապահով և դիրքավորված կզգա, եթե ունենանք ուժեղ Հայաստան, և վստահ եմ, որ Հայաստանն առանց Սփյուռքի ներուժի շատ ավելի դժվար կհասնի այն երազներին, որոնք ունի: Այդ առումով, ուրախ եմ հանդիպել ձեզ, որովհետև պայմանականորեն կարող ենք ասել՝ դուք այն խովոկավն եք, կամուրջը, որը միավորում է հայկական աշխարհը»,- նշել է վարչապետը: Կարեն Կարապետյանը կարևորել է Սփյուռքում հայկական զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը, որոնք պատշաճ և ժամանակին հայությանն են ներկայացնում Հայաստանում և Սփյուռքում տեղի ունեցող իրադարձությունները, փոխանցում այն ազդակները, որոնք ցանկանում են միմյանց հաղորդել Հայրենիքն ու Սփյուռքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել