Image result for Կրթական ոլորտ

Ժամանակակից աշխարհում կրթությունը մեծ պահանջարկ է վայելում: Կրթությունը ներկայիս ամենաարժևորվող ծառայություններից մեկն է: Յուրաքանչյուր երկրի բնակչության կրթական մակարդակը իր ուղղակի ազդեցությունն է ունենում պետության առաջընթացի, տնտեսական զարգացման և էֆեկտիվ կառավարման համակարգի ստեղծման գործում: Այս հանգամանքը լավագույնս պետք է հաշվի առնվի Հայաստանի կողմից, քանի որ մեր երկրի գլխավոր ռեսուրսներից մեկը քաղաքացու ինտելեկտն է, որը ժամանակի ընթացքում ավելի մեծ արժեք է ստանում:

Ներկայիս գլոբալացող աշխարհում, երբ երկրների տնտեսությունները սերտ փոխգործակցության մեջ են, և սրնթաց զարգանում են տեղեկատվական տեխնոլոգիաները, նախանշվում են այն հիմնական ուղղությունները, որոնք պետք է լինեն առաջնահերթ արդի աշխարհի մրցակցության պայմաններին համապատասխանելու համար: Եթե Հայստանը ցանկանում է լինել մրցունակ և դինամիկ զարգացող երկիր, ապա կրթական ծրագրերը պետք է բարեփոխվեն:

Այս համատեքստում կարևոր է կրթական ծրագրերի արդիականացումը, որի մասին խոսել է ՀՀ վարչապետը խորհրդարանում ունեցած իր ելույթում: Նա փաստել է, որ բուհական համակարգում էական քայլեր են արվելու կրթության որակի և աշխատանքի շուկա մուտք գործող երիտասարդների պրոֆեսիոնալ հմտությունների և գիտական պատրաստվածության բարձրացման ուղղությամբ: Կրթական ոլորտի հեղափոխական նորամուծություննից մեկն էլ կլինի հանրակրթական ծրագրերում ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառումը և դրանից ածանցվող բնագիտական առարկաների, մաթեմատիկայի և օտար լեզուների դասաժամերի թվաքանակի մեծացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել