Image result for Մարդու արժանապատվությանՄարդու արժանապատվության պաշտպանությունը յուրաքանչյուր ժողովրդավարական և իրավական պետության հիմքն է: Այն կազմում է փիլիսոփայական և իրավաբանական բազան, ինչի վրա էլ կառուցվում է մարդու իրավունքների ողջ համակարգը:

Արժանապատվություն ասվածն արժեքների մի չափանիշ է, որը հնարավորություն է տալիս գնահատելու, արժևորելու ոչ միայն պետությունը, իրավունքը, օրինականությունն, այլ նաև քաղաքացիական հասարակությունում մարդու արժանապատվության զարգացման և դրա իրականացման հնարավորության աստիճանը:

Մարդկային արժանապատվությունը արդի աշխարհում համարվում է հասարակության զարգացման գլխավոր կողմնորոշիչներից մեկը: Ազգային մշակութային հիմքերի ամրապնդումը, գավառամտության հաղթահարումը, մարդկային աշխարհայացքի ընդլայնումը նոր տեսակի հասարակության կառուցման կարևոր պայմաններն են յուրաքանչյուր պետության համար:

Նոր ձևավորված կառավարության ներկայացված ծրագրային նպատակներից ակնհայտ է դառնում, որ ծրագրի հիմքում դրված է հանրապետությունում բարեփոխումների միջոցով ապահովել ՀՀ քաղաքացու պաշտպանվածության, արժանապատվության, կենսամակարդակի բարձրացման, արդար հասարակության մեջ ապրելու, ապագայի նկատմամբ լավատեսության ապահովումը։ Այս նպատակները կարևոր են միշտ և ունեն կոնկրետ դրսևորումներ ցանկացած ժամանակաշրջանում:

ՀՀ-ն ներկայումս գտնվում է բավականին լուրջ մարտահրավերների մի շրջափուլում, որտեղ հարկավոր են առկա խնդիրների ոչ ստանդարտ լուծումներ, ինչի համար հարկավոր է ուժերի ճիշտ ու հավասարակշռված դիվերսիֆիկացիա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել