Այսօր՝ մինչ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ մտնելը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը նախագահականի արարողակարգայինի ղեկավարից հետաքրքրվել է՝ այդ հանդիպմանը լրագրող և օպերատոր լինելո՞ւ է, և եթե այո՛, ապա ինքը ցանկանում է մեկ լրագրող և օպերատոր էլ իր հետ տանել։Ապա  Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է, թե անձամբ ինքը կողմ է բա՛ց հանդիպմանը։ Սակայն երբ արդեն մտել է նախագահական, և Սերժ Սարգսյանը նրան հարցրել է՝ լրագողների ներկայությա՞մբ պետք է զրուցենք, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է.

–Չէ՛, ինձ թվում է՝ պետք չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել