Tert.am-ը գրում է.

ԱԺ-ում Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկմանը արտահերթ ելույթով հանդես եկավ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, ով նշեց, թե տարածաշրջանում տեղի ունեցող ռազմաքաղաքական զարգացումները, հայկական 2 պետությունների առջև ծանրացած ռազմական բնույթի խնդիրները թույլ են տալիս կանխատեսել, որ առաջիկայում ՀՀ անվտանգության միջավայրը և ԶՈւ-ի առջև դրված խնդիրները չեն կարող ենթարկվել էական փոփոխությունների:

«Մենք պարտավոր ենք հզորացնել ու զարգացնել ԶՈւ պաշտպանական կարողությունները, տնտեսական ու ժողովրդագրական ներուժը: Այս իրողությունը մեզանից պահանջում է ունենալ ռազմաքաղաքացիական հարաբերություններում, ռազմական արվեստում, գիտության մեջ տեղի ունեցող փոփոխություններին համընթաց արդիականացվող ռազմական արդյունաբերության և արդի գիտության արդյունավետ կիրառող»,- ասաց նախարարը:

Վիգեն Սարգսյանը նշեց, թե պետք է ստեղծել հասարակության վստահությունը վայելող պաշտպանական համակարգ: Ըստ նրա՝ Կառավարության պաշտպանության ոլորտին վերաբերող հատվածում հիմք է դրվել «ազգ-բանակ» և հասանելի ռեսուրսներով մաքսիմալ արդյունքի հասնելու գաղափարը: Նախարարը բացատրեց, թե «ազգ-բանակ» գաղափարն իրենց ենթադրում է, որ բոլորը՝ քաղաքացիներն ու պատկան մարմինները պատկերացնեն, որ իրենք հարաբերվում են երկրի պաշտպանական գործին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել