Tert.am-ը գրում է.

Tert.am-ի հետ զրույցում փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանն անդրադառնում է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի՝ ԼՂ խնդրի լուծման հարցում Թուրքիայի ներգրավվածության մասին հայտարարությանը, Երևանում հոկտեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար չընտրելուն և ԼՂ հարցի կարգավորման առնչվող վերջին զարգացումներին։

- ՀԱՊԿ դեռևս գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան Մոսկվայում հաստատեց, որ Երևանում հոկտեմբերին կայացած ՀԱՊԿ խորհրդի նիստին գլխավոր քարտուղար չընտրվեց, քանի որ նախագահներից մեկը՝ Նուրսուլթան Նազարբաևը, բացակայում էր: Մինչդեռ մերոնք ասում են, որ նման կառույցներում ազգությունը կապ չունի։ Օրինակ՝ Տիգրան Սարգսյանը ԵՏՄ պաշտոնյա է՝ ազգությամբ հայ: Ձեր կարծիքը:

- Առաջինը, որ կասեմ՝ ‎ՀԱՊԿ-ը ցանկանում է հայկական դիմագիծ հաղորդել այս կազմակերպությանը: Եվ դա ոչ թե այս կազմակերպության ուժեղությունից է, այլ թուլությունից: Եվ դա նաև ի ցույց է դնում այս կազմակերպության ավելի խորը ու համակարգային խնդիրները:

- Իսկ ինչո՞ւ։ ՀԱՊԿ-ին հայկական դեմք հաղորդելով՝ ի՞նչ կստանա:

- Այն, ինչ ստացավ՝ Տիգրան Սարգսյանին նշանակելով ԵՏՄ-ում: Այսինքն՝ այս ճանապարհով ռուսները ցանկանում են Հայաստանին ավելի ու ավելի կապել իրենց:

- Դուք խոսում եք Ռուսաստանի ցանկությունների մասին, բայց փաստն այն է, որ Նազարբաևը «դիվանագիտական հարբուխ» ունեցավ կամ հիվանդացավ, և եթե Ռուսաստանն այդքան շահագրգիռ լիներ ՀԱՊԿ-ը հայկականացնելու հարցում, ապա Նազարբաևը չէր հիվանդանա, կժամաներ Երևան, և կընտրվեր հայ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար:

- Նազարբաևը մեռնում է։ Դա «հարբուխ» չէր: Քարիմովն էլ վերջերս մահացավ: Այլ հարց է, որ Բելառուսը ՀԱՊԿ-ում նույն դերն ունի, ինչ Ղազախստանը: Եվ կարելի է ասել, որ ինչպես ԵՏՄ-ում, այնպես էլ այս կառույցում՝ ՀԱՊԿ-ում, այս երկրները Ռուսաստանի հետ ակտիվ պայքարի մեջ են:

- Ինչպե՞ս կմեկնաբանեք ՀԱՊԿ ներկայացուցիչ Վասիլևի հայտարարությունը, թե Հայաստանը, Ռուսաստանը և կազմակերպության մյուս անդամ պետությունները, ՀԱՊԿ ռազմավարության համաձայն, Միացյալ Նահանգների հակահրթիռային պաշտպանության համակարգը համարում են սպառնալիք իրենց ազգային անվտանգությանը: Սա չի՞ վտանգի Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունները:

-Կարելի է միայն ասել, որ այդ կառույցների կողմից Հայաստանին որևէ վտանգ չի սպառնում: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երկու տարի առաջ հենց ՀԱՊԿ-ն էր ձգտում, փորձում ՆԱՏՕ-ի հետ համաձայնագիր կնքել, ինչպես ԵՏ‎Մ-ն՝ ԵՄ-ի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել