Tert.am-ը գրում է.

Նշաձողը վերցված է շատ բարձր, բայց ճշմարիտ է վերցված, որովհետև մեր հասարակության բոլոր խավերը կարիք ունեն բարեփոխումների. ԱԺ-ում Կառավարության ծրագրի քննարկմանն իր ելույթի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ հիշեցնելով Սահմանադրական բարեփոխումներից հետո՝ փետրվարի 12-ին Նախագահ Սերժ Սարգսյանի ծրագրային ելույթը, որտեղ նա նախանշեց քաղաքական ուժերի, հասարակության ապագա նշաձողը:

«Դրան հետևեց ՀՅԴ-ի ու ՀՀԿ-ի հուշագրի ստորագրումը, իսկ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը հիմնված է այս երկու քաղաքական ուժերի ու Նախագահի ծրագրային ելույթի հիման վրա, որտեղ ասվում է՝ մենք պետք է քայլեր ձեռնարկենք, որ վաղվա օրը լինի ավելի լավը, քան այսօրվանը: Այսօրվա տիրող իրավիճակը մեզ չի բավարարում: Մենք ունենք բազում խնդիրներ ու պարտավոր ենք իրականացնել բարեփոխումներ հանրային կյանքի բոլոր ոլորտներում»,-ասաց նա:

Շարմազանովի գնահատմամբ՝ հատկապես ողջունելի է այն, որ նոր կառավարության ծրագրում նախաշվեց թեզ, թե բարեփոխումները պետք է սկսվեն կառավարությունից: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել