Tert.am-ը գրում է.
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը քննադատել է կառավարության որոշումը, ըստ որի Թուրքիայում գործող և բացի թուրքերենից այլ լեզուներով հրատարակվող ԶԼՄ-ները զրկվելու են պետական աջակցությունից: Այս մասին գրում է թուրքական gercekgundem.com կայքը:

Ըստ նոր օրենքի` այլալեզու թերթերն այլևս իրավունք չեն ունենա պետական կառույցների կողմից տրամադրվող հայտարարություններն և ծանուցումները հրապարակելու: 
Սելինա Դողանը նշել է, որ այս որոշման հետևանքով ամենաշատը կտուժեն հենց ազգային և կրոնական փոքրամասնությունների համայնքային ԶԼՄ-ները, որոնց թվում են նաև մի շարք հայկական թերթեր: 

Հայազգի պատգամավորը հայտարարել է, որ նա պայքարելու է այս որոշման կասեցման համար և դիմելու է դատարան: 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել