Tert.am-ը գրում է.

Կառավարության նոր ծրագիրը բավական հմայիչ կողմեր ունի: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա նշեց, որ համեմատել է նախորդ ծրագիրը ներկայացված նոր ծրագրի հետ և եկել եզրահանգման, որ տնտեսական նոր փաստաթուղթը նախորդին իր հմայքով չի զիջում: Միաժամանակ, Բագրատ Ասատրյանն ասաց, որ մի շարք հարցերով նոր ծրագիրը զիջում է նախորդներին:

«Կետեր կան, որ նոր ծրագիրը նախորդին զիջում է: Կոնկրետիկա չկա: Ցանկությունների, ձգտումների մասով, գուցե, այս ծրագիրը նախորդից լավն է, բայց անորոշ է, օրինակ՝ ժամկետների առումով: Սա հասկանալի է, օբյեկտիվ է, այս մարդիկ չգիտեն՝ ինչքան են աշխատելու, որքան են պաշտոնավարելու: Ըստ այդմ, առաջացել է խառնաշփոթ, որը համակարգման կարիք ունի: Գոնե առաջիկա 6 ամսվա խնդիրները պետք է հստակ դրվեն»,- նշեց ԿԲ նախկին նախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել